«Broke with Expensive Taste», ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսի դեբյուտային ստուդիական ալբոմը։ 2011 թվականին Բենքսը հայտարարում է, որ սկսել է աշխատել իր դեբյուտային ալբոմի վրա, սակայն այդ ժամանակ նա որևէ ձայնագրման լեյբլի հետ պայմանագիր չուներ կնքած[1]։ Մեկ տարի հետո նա պայմանագիր է ստորագրում Interscope Records և Polydor Records լեյբլների հետ, որպեսզի թողարկի այս ալբոմը[2]։ 2014 թվականի հուլիսին Բենքսը ավարտում է պայմանագիրը այդ լեյբլների հետ և նոր պայմանագիր է ստորագրում Prospect Park լեյբլի հետ[3]։ Ալբոմը թողարկվում է 2014 թվականի նոյեմբերի 7-ին[4]։